Վթարի է ենթարկվել բալետի արտիստ Վահագն Մարգարյանը. նրա վիճակը ծայրահեղ ծանր է (ֆոտո)
SOCIETYԵրեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանը նոյեմբերի 6–ին վթարի է ենթարկվել, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին NEWS.am–ին ասաց բալետային թատերախմբի տնօրեն Արմեն Գրիգորյանը։
23–ամյա Վահագն Մարգարյանը վթարի է ենթարկվել Երեւան–Աշտարակ ճանապարհին։ Նա եղբոր, նրա կնոջ ու նրանց երեխայի հետ տաքսու մեջ են եղել, երբ վթարը տեղի է ունեցել։
Ոստիկանության հաղորդմամբ, նոյեմբերի 6-ին ժամը 19.30-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհի 4-րդ կ/մ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել»-ի վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



