Քաղաքացին փորձել է ինքնասպանություն կատարել՝ ցած նետվելով Աշտարակ քաղաքի կամրջից. նրա փորձը կանխվել է
SOCIETYՆոյեմբերի 8-ին՝ ժամը 16:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ս. Սարգսի փողոցում գտնվող կախովի կամրջից (անցել է ճաղավանդակները). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Վ. Դ.-ի (ծնված 1969 թ.) ինքնասպանության փորձը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



