Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս վերականգնել հիշողությունը, արդյո՞ք սերիալների նման՝ գլխին ևս մեկ հարվածով

LIFE

Մենք գիտենք, որ...

Իբր գլխին վերստին հարված ստանալը կարող է վերականգնել հիշողությունը:

Իրականում այդպես չէ:

Ցանկացած դեպքում գլխին հարվածը վտանգավոր է, մանավանդ, եթե մարդը մի անգամ արդեն հարված ունեցել է: Այն, որ վերստին հարված ստանալը վերականգնում է հիշողությունը, բացարձակ որևէ գիտական կամ գործնական հիմք չունի: Սա ընդամենը սցենարիստների համար ֆիլմերի երկարաձգման և սյուժեի զարգացման տեսակետից հարմար միֆ է: Հարցն այն է, որ ներկայումս այնքան այդպիսի ֆիլմեր են արտադրվել, որ մարդկանց շրջանում արմատավորվել է այս սխալ պատկերացումը: ԱՄՆ–ում 2004 թվականին կատարված մի հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարցվողների 42%–ը համոզված է սրանում, նույնը հաստատել է նաև Մեծ Բրիտանիայում հարցվածների 26%–ը: Սրանք ահռելի թվեր են:

Սովորաբար գլխին հարված ստացած մարդկանց մեկ երրորդի մոտ մնում են «հիշողության կղզյակներ», այսինքն՝ նրանք մոռանում են որոշակի բաներ: Դա կարող է շարունակվել մի քանի րոպեից մինչև ամիսներ: Հաճախ այդ մարդիկ սկսում են խճճվել՝ սխալ ենթադրելով, որ իրենք, ասենք, աշխատանքի վայրում են, կամ էլ ուշանում են հանդիպումից, կամ էլ անգամ ահաբեկիչների կողմից պատանդ են վերցված և այլն: Հիշողության կորուստը՝ ամնեզիան, բոլորովին էլ նման չէ ֆիլմային ամնեզիային, երբ կոմայից դուրս եկող հիվանդը ոչինչ չի հիշում իր անցյալից: Սովորաբար նկատվում է հիշողության մասնակի կորուստ, սա կոչվում է ռետրոգրադ ամնեզիա, որի ժամանակ հիվանդը չի հիշում վնասվածքից հետո եղածը, սակայն, իհարկե, հիշում է՝ ով է ինքը և կամ ինչեր են եղել անցյալում: Ցանկացած դեպքում ինչ էլ հիշում է վնասվածք ստացածը կամ չի հիշում, միևնույն է, անհնար է վերականգնել կորուստը կրկնակի հարվածով: Ավելին, մեկ անգամ գլխին հարված ստացածի համար մեծ է հավանականությունը ևս մի հարված ստանալու, քանի որ նրա մոտ խախտված է լինում կոորդինացիան, թուլացած է ուշադրությունը: Նշենք, որ մեկ անգամ գլխին հարված ստացածի համար կրկնակի հարված ստանալը անգամ կարող է մահացու լինել, քանի որ այդ պահին արդեն նրա ուղեղը թուլացած է: Սա անգամ անուն ունի՝ «երկրորդ հարվածի սինդրոմ»: Նույնիսկ մի քանի դեպք է գրանցվել, երբ մարզիկները մի անգամ հարված ստանալուց հետո վերադարձել են պարապմունքների և կրկին հարված ստանալուց մահացել: 

Նշենք, որ կա քիչ հանդիպող և քիչ հետազոտված ևս մեկ բժշկական իրավիճակ, որն էլ հենց կարող է հիմք դարձած լինել սցենարիստների համար: Սա կոչվում է դիսսոցիատիվ ֆուգա և արտահայտվում է գլխին հարված ստացածի հիշողության ամբողջական կորստով, հիվանդը անգամ սեփական անունն է մոռանում: Որպես կանոն, սա լինում է ծանր, գիտակցությունը վնասող իրադարձությունների արդյունքում, հնարավոր է անգամ, որ լինի ոչ թե ուղղակի ֆիզիկական, այլ հոգեբանական վնասվածք: Նման մարդը կարող է հայտնվել մի վայրում և բոլորովին չհիշել, թե ով է ինքը: Սովորաբար այդ մարդկանց մոտ հիշողությունը որոշակի ժամանակ անց ինքնըստինքյան վերականգնվում է, բայց շատ մակերեսային են մնում հիշողությունները հենց այդ՝ հիշողության կորստի ժամանակահատվածի վերաբերյալ: Սովորաբար այս վիճակներն էլ մենք տեսնում ենք կինոնկարներում: Բայց և այնպես, այստեղ ևս կրկնակի հարվածը ոչ մի դեր չունի:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025