Սոմալիում մահապարտ ահաբեկիչների գործողությունների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել
SOCIETYՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնում մահապարտ ահաբեկիչների գործողությունների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters գործակալությունը ոստիկանությանը հղումով:
Նշվում է, որ ահաբեկիչները երկու պայթյուն են իրականացրել Սոմալիի քրեական հետախուզության բաժանմունքից ոչ հեռու գտնվող հյուրանոցի մոտ:
«Ներկա պահի դրությամբ մենք հաստատում ենք 17 խաղաղ բնակչի մահը: Այն պահին, երբ տեղի են ունեցել պայթյուններն ու հրաձգությունը, նրանք գտնվել են հասարակական տրանսպորտում», - հայտնել է Մոգադիշոյի ոստիկաններից մեկը՝ ընդգծելով, որ զոհերի թիվն «անշուշտ կավելանա»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



