Երևանում «գոլդ» համարանիշով ավտոմեքենաները կայանում են մայթերին (լուսանկար)
SOCIETYPast.am-ը շարունակում է ներկայացնել իր շարքը, որը նպատակ ունի հրապարակայնացնել օրինախախտ վարորդների գործողությունները: Այս անգամ մեր տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես Կասկադի տարածքի մայթին մի քանի ժամ շարունակ կայանել է «գոլդ» համարանիշով ավտոմեքենա:
Նկատենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով դրա համար նախատեսված է տուգանք: Մասնավորապես, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկել, նախատեսում են տուգանքի նշանակում՝ 20 հազար դրամի չափով:
Տեսնես զգոն ավտոտեսուչները նկատե՞լ են օրենքի խախտումն ու տուգանել վարորդին…մնում է միայն ենթադրել:

1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



