Մանչեսթերյան դերբիում հաղթեց Գվարդիոլայի թիմը (տեսանյութ)
SPORTԱնգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական մրցավեճում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Հանդիպումն ավարտվեց Գվարդիոլայի ֆուտբոլիստների հաղթանակով` 3:1 հաշվով:
Հաշիվը 12-րդ րոպեին բացեց Դավիդ Սիլվան: Երկրորդ կեսում տանտերերի հարձակվող Սերխիո Ագուերոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
«Կարմիր սատանաները» կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը: 11 մետրանոցից աչքի ընկավ Մարսիալը:
Խաղավերջում «քաղաքաբնակները» խփեցին նաև երրորդ գոլը, որի հեղինակը դարձավ Գյունդողանը:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 32 միավոր և կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Յունայթեդը» 20 միավորով 8-րդն է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



