Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Վիգեն Սարգսյանի հեղաշրջումը. ՀՀԿ–ն մտնում է կոնֆլիկտների փուլ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

«Ես երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիվ չեմ տվել, համոզված եմ՝ Արմեն Աշոտյանը ևս, մեր պայքարը մանդատի համար չէ, մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, մեր պայքարը ցուցակում լավ տեղ ունենալու համար չէ, մենք ամեն մեկս ունենք մեր տեղը»,– ՀՀԿ ԳՄ նախօրեի նիստից առաջ լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով ՀՀԿ նախընտրական ցուցակը իր, Արմեն Աշոտյանի ու Վիգեն Սարգսյանի կողմից գլխավորելու հավանականության մասին հարցին: Դժվար է ասել՝ Շարմազանովը հատուկ չէր հիշատակել Վիգեն Սարգսյանի օրինակը, թե պարզապես մոռացել էր: Բայց այն հանգամանքը, որ նիստի արդյունքներով Վիգեն Սարգսյանը ընտրվեց ՀՀԿ առաջին փոխնախագահ ու հենց ինքն էլ գլխավորելու է նախընտրական ցուցակը, ցույց է տալիս, որ հայտնի նիստն այդքան հարթ չի անցել:

Դեռևս թավշյա հեղափոխությունից առաջ, անցյալ տարվա վերջում և այս տարվա սկզբում, երբ դեռ անորոշ էր ՀՀԿ–ի՝ վարչապետի թեկնածուի անունը, քննարկվող տարբերակներից մեկը Վիգեն Սարգսյանին՝ որպես Սերժ Սարգսյանի ժառանգորդի վարչապետի թեկնածու ընտրելն էր: Սակայն ակնհայտ էր, որ Վիգեն Սարգսյանի թեկնածության շուրջ կան ներկուսակցական խնդիրներ: Ընդ որում, խնդիրներ ոչ միայն առավել տեսանելի շերտերում՝ կապված նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ու նրա աջակիցների վարչապետական ամբիցիաների հետ, այլև խնդիրներ ընդհանրապես: Ակնհայտ էր, որ Վիգեն Սարգսյանի թեկնածության շուրջ վերապահումներ ունեին թե՛, այսպես ասած, ավագ սերնդի, թե՛ նոր սերնդի հանրապետականները: Վերապահումներ կային նաև Կարեն Կարապետյանի թեկնածության հետ: Արդյունքում այս համատարած վերապահումները հանգեցրեցին միակ և անփոխարինելի համարվող Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրմանը: Դժվար է ասել՝ Սերժ Սարգսյանի՝ անփոխարինելիության հիմքով առաջադրումը ներկուսակցական վերապահումների ու դրանցից բխող պառակտումների դեմն առնելո՞ւ համար էր, թե՞ ինքը՝ Սերժ Սարգսյանն էր կուրացնում այդ վերապահումները՝ վերջնարդյունքում անփոխարինելի լինելու համար: Բայց փաստ է մի բան, որ ընտրված տարբերակը դարձավ իշխանափոխության պատճառ:

Հիմա, երբ այլևս պարզ է, որ ոչ միայն Սերժ Սարգսյանի հրապարակային քաղաքական վերադարձն է անհնար, այլև սխալ էր նաև իր առաջադրումը վարչապետի պաշտոնում, ՀՀԿ–ում ստեղծվել է բնական մրցակցության վիճակ: Վիճակ, որտեղ հանգուցալուծումը կախված է լինելու ոչ թե կոմպրոմիսից, այլ կոնֆլիկտից ու այն հանգամանքից, թե ով կհաղթի այդ կոնֆլիկտում: ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի՝ հայտարարվածից ավելի ձգված նիստերը, նիստին հաջորդած հայտարարությունները և այս ամենի կոնտեքստում Վիգեն Սարգսյանի դերակատարման էական ընդգծումը 

ցույց են տալիս, որ ներկուսակցական կոնֆլիկտում հաղթել է Վիգեն Սարգսյանը: Վիգեն Սարգսյանն, այսպես ասած, հաղթել է հետաձգված մարտում: Չի բացառվում, որ նրա հիմնական հաղթական խաղաքարտը եղել է մատնանշումն այն հանգամանքի, որ եթե ՀՀԿ–ն ժամանակին մի կողմ դներ իր հանդեպ եղած վերապահումները, գուցե կարիք չլիներ դա անել հիմա, երբ արդեն կա ոչ թե իշխանություն լինելու, այլև ընդհանրապես լինելու խնդիր: Այս իմաստով Վիգեն Սարգսյանը նախօրեին փոքրիկ հեղաշրջում է արել ՀՀԿ–ում: Գուցե այդ հեղաշրջումը հաջողել է նաև Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Սակայն ակնհայտ է նաև Վիգեն Սարգսյանի, այսպես ասած, նախաձեռնողականությունը, ՀՀԿ–ի կարգավիճակի փոփոխության դժվար ճանապարհին դրոշակակրի պատասխանատվության ստանձնման ինքնաբուխ մոտիվացիան: 

Անկախ նրանից՝ Վիգեն Սարգսյանն է հեղաշրջել ՀՀԿ–ն ու կյանքի կոչել իր առաջնորդության ամբիցիաները երկրորդ փորձից, թե դա իր փոխարեն արել  է Սերժ Սարգսյանը, պարզ է մի բան, որ ՀՀԿ–ն այլևս զրկված լինելով իշխանությունից՝ հայտնվել է նոր քաղաքական իրավիճակում, առավելապես ներքին իմաստով: Այլևս չկա առկա կոնֆլիկտները կոմպրոմիսով լուծելու հրամայականը, հրամայական, որն առարկայական էր՝ հաշվի առնելով, որ ցանկացած ներքին կոնֆլիկտ կարող էր բերել պառակտման ու իշխանության կորստի: Իսկ իշխանությունն ու այն կորցնելու վտանգը ՀՀԿ–ի միակ առանցքն էին: Իշխանությունն այլևս կորսված է, հետևաբար չկա նաև այն կորցնելու վտանգն ու այդ վտանգից խուսանավելու համար ինքնանպատակ կոմպրոմիսների գնալու անհրաժեշտությունը: ՀՀԿ–ն մտնում է ներքին կոնֆլիկտների փուլ ու ըստ այդմ ստանում է թե՛ այդ կոնֆլիկտից ուժեղացած դուրս գալու շանսեր, թե՛ այդ կոնֆլիկտներից վերջնականապես փլուզվելու վտանգներ: Ամեն ինչ կախված է մեկ բանից՝ արդյոք հիմա՝ իշխանության կորստից, կուսակցաշինության վրա վատնված տարիներից հետո կստեղծվի իսկապես ներկուսակցական դեմոկրատական մոդել, որը քաղաքական կոնֆլիկտները կդարձնի քաղաքակիրթ պրոցես՝ իր արևմտյան անալոգներով, թե այդ կոնֆլիկտները կմնան անձնական ինտրիգների մակարդակում: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League