ՀԺԿ-ը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին. Ստեփան Դեմիրճյան
POLITICSՀայաստանի ժողովրդական կուսակցությունը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Tert.am-ին հայտնեց կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
«ՀԺԿ-ը նպատակահարմար չի համարում մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին գործող Ընտրական օրենսգրքով»,- ասաց նա:
Նշենք, որ սոցիալական ցանցերով տարածվում է տեղեկատվություն, ըստ որի՝ Հայ ազգային կոնգրեսը ևս որոշել է չմասնակցել ընտրություններին: Tert.am-ը փորձեց տեղեկատվությունը ճշտել Կոնգրեսի մամուլի խոսնակ Արմեն Խաչատրյանից, սակայն վերջինս պատասխանեց. «Վաղը հայտարարությամբ հանդես կգանք»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



