Հաստատվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը, այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը
SOCIETYԴեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակը կգլխավորեն Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը։ Ցուցակի կազմը հաստատվել է այսօր՝ ՔՊ վարչության նիստի ընթացքում։
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ ցուցակի չորրորդ հորիզոնականում է Տիգրան Ավինյանը, նրան հաջորդում են Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը, Լիլիթ Մակունցը։ Առաջին տասնյակը եզրափակում է Զարուհի Բաթոյանը։
Ցուցակի բոլոր անդամները մասնակցելու են նաև ռեյտինգային ընտրակարգով՝ բացի Նիկոլ Փաշինյանից։
Հիշեցնենք, որ նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է՝ ժամը 18։00–ը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



