Ձյուդոյիստ Ժաննա Ստանկևիչը դարձել է վարկանիշային մրցաշարի հաղթող
SPORTՁյուդոյիստ Ժաննա Ստանկևիչը դարձել է օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող, որ անցկացվում էր Աֆրիկայում:
Ստանկևիչը, 3 մաքուր հաղթանակ տոնելով, իպոնով դարձավ ստուգատեսի 52 կգ քաշային կարգի հաղթողը: Նա ոսկե մեդալից բացի արժանացավ շատ ավելի կարևոր՝ վարկանիշային թանկարժեք 100 միավորի, որը նրան թույլ կտա վարկանիշային ցուցակում 39-րդ տեղի 6 աստիճանով առաջադիմել ու բարձրանալ 33-րդ հորիզոնական: Ժաննա Ստանկևիչը տպավորիչ հաղթանակներ տարավ քառորդ եզրափակչում արգենտինուհի Աբի Բեցաբ Մադաֆ Կարդոսոյի , կիսաեզրափակչում՝ կանադուհի Եկատերինա Գուիչայի, իսկ եզրափակչում Բելգիայի ներկայացուցին՝ Իլսե Հեյլենի նկատմամբ և նվաճեց գլխավոր մրցանակը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



