Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատային ֆեդերացիային
SPORTՀայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամ և միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատային ֆեդերացիային:
Լիլիթը հղիության ընթացքում չի ընգդրկվել Հայաստանի հավաքականի կազմում: Սակայն, հետագայում պարզվել է, որ Գալոյանին դուրս են հանել հավաքականի ցուցակից. ֆեդերացիան նշել է, որ նա գտնվում է վատ մարզավիճակում:
Ըստ շախմատիստուհու` ֆեդերացիան գործել է ապօրինի:
Armsport.am-ի հետ զրույցում շախմատիստուհին նշել է, որ ֆեդերացիան կոնանադրության խախտում է կատարել: Լիլիթին չեն ընդգրկել թիմում, ինչի պատճառով նա զրկվել է ամսական թոշակից, ինչպես նաև մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից:
Գալոյանն արդեն դիմել է դատարան ու պահանջել է չեղյալ համարել շախմատի ֆեդերացիայի կայացրած որոշումը: Շախմատիստուհու փատաբանն արդեն ուղարկել է հայտը: