Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Ռուբեն Մեհրաբյան. «Դիվանագիտական քայլերի, փաստերի ու փաստարկների գույքագրում պետք է արվի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը և Արցախը ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի ստորագրման շուրջ են աշխատում: Ըստ մի շարք հայտարարությունների, փաթեթն արդեն պատրաստ է, որում առկա է նաև կարևոր ձևակերպում, ըստ որի՝ «Հայաստանն Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, այս գաղափարը շրջանառվում էր դեռ 2016թ. ապրիլ յան պատերազմից:

«Կարծում եմ, որ անցած երկուսուկես տարին միանգամայն բավարար էր այն իրագործելու համար: Ուղղակի հարցը պետք է լուծվի՝ ընտրելով ճիշտ պահ: Դա պետք է լինի այն ժամանակ, երբ Ադրբեջանը սկսում է ագրեսիվություն դրսևորել, բայց չպետք է լինի այն պահը, երբ հարաբերական անդորր է: Այսինքն՝ այնպես չպետք է լինի, որ այդ քայլն էսկալացիայի պատճառ կամ, ավելի ճիշտ, պատրվակ դառնա: Համապատասխան պահի, այո՛, պետք է ընդունել այդ փաստաթուղթը: Դա պետք է վաղ թե ուշ արվեր: Եվ ուզում եմ շեշտել, որ, ցավոք, այդ երկուսուկես տարվա ընթացքում բազմաթիվ նման հարմար պահեր են բաց թողնվել»,–«Փաստի» հետ զրույցում նկատեց փորձագետը:

Թեև ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին հայտարարություն եղավ, բայց այսօր տեղաշարժեր չկան: Կան կարծիքներ, թե տեղաշարժերի սպասելը հնարավոր է միայն ընտրություններից հետո, երբ ներքաղաքական կայունություն կլինի: Նշված դիտարկմանն ու հարցին, թե ներքաղաքական կայունությունը բավարա՞ր է արդյունք տեսնելու համար, Ռուբեն Մեհրաբյանն արձագանքեց. 

«Այստեղ, իհարկե, հարցը բազմաշերտ է և բազմակողմ: Բոլոր դեպքերում պետք է հաշվի առնենք հետևյալը. մեր կոնֆլիկտը ղարաբաղյան է, և այս բանակցություններում կարող է խոսք լինել Արցախի ճակատագրի մասին: Եվ պետք է հաշվի առնել, որ առանց Արցախի հնարավոր չի լինի որևէ հարց լուծել: Այսինքն՝ Արցախի՝ բանակցային ֆորմատ վերադառնալու հարցի լուծումը ոչ թե մեր՝ ուզել– չուզելու, այլ հարցը լուծել–չլուծելու դաշտում է՝ կապված է այդ հանգամանքի հետ: Բացի այդ, այն, որ արտաքին և ներքին հարցերը փոխկապակցված են, ևս միանշանակ է: Երրորդ. թեև հիմա, այո, նախընտրական շրջան է, և կարծես մեծ ակտիվություն չկա բանակցային գործընթացում, բայց մյուս կողմից պետք է հաշվի առնել նաև հետևյալը. նախ՝ ի տարբերություն մի շարք վերլուծաբանների, որոնք համարում են, թե Հայաստանը հեղափոխությունից հետո իր դիրքերը թուլացրել է, ես պնդում եմ հակառակը: Հայաստանի դիրքերն ուժեղացել են, որովհետև Հայաստանն այսօր ներկայացնում են մարդիկ, որոնց լեգիտիմությունը կախված չէ արցախյան հարցի շուրջ բանակցություններից կամ արցախյան կոնֆլիկտից: Երկրորդ՝ նրանք չունեն այն կախվածությունները, ինչն ուներ նախորդ իշխանությունը: Հետևապես՝ նրանք կարիք չունեն արցախյան հարցը դարձնել առևտրի առարկա՝ իրենց լեգիտիմության բացերը լրացնելու համար»:

Այդուհանդերձ, Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց, որ բոլոր դեպքերում հայկական դիվանագիտությունը համակարգման կարիք ունի: «Այսինքն՝ դիվանագիտական քայլերի, փաստերի ու փաստարկների գույքագրում պետք է արվի և հենց այդ դիրքերից պետք է Հայաստանն իրականացնի իր հետագա դիվանագիտությունը: Այդ աշխատանքներն այսօր իրականացվում են, և համոզված եմ, որ արդյունքներ կունենանք: Ի դեպ՝ որոշ շրջանակների կողմից փորձ է արվում ձևավորել մի մտայնություն, թե արդյունքներ չկան: Բայց չէ՞ որ սա նախևառաջ առնվազն երկկողմ գործընթաց է, էլ չասեմ՝ բազմակողմ, և այնպես չէ, որ Հայաստանի ուզել–չուզելով են պայմանավորված այդ արդյունքները: Սա բարդ գործընթաց է, և նման հարցերը լուծվում են միանգամայն այլ տրամաբանության մեջ, և ոչ թե այնպես, ինչպես որոշ շրջանակների կողմից է ներկայացվում»,–եզրափակեց մեր զրուցակիցը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan