«Բարսելոնան» հաստատել է, որ Ռակիտիչը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ
SPORTԽորվաթիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հավաքականի ճամբարում աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ Ռակիտիչի վերադարձը կախված է նրանից, թե ինչպես կանցնի վերականգնման գործընթացը: Նշվում է, որ նմանատիպ վնասվածքներից հետո ֆուտբոլիստները խաղադաշտ են վերադառնում երեք շաբաթվա ընթացքում:
Նախկինում Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հայտարարել էր, որ Ռակիտիչը չի մասնակցի Ազգերի լիգայում Անգլիայի հետ հանդիպմանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



