Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան
SOCIETYՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վերին Լարսի անցակետում խցանման մեջ հայտնված մեքենաների խնդրին։
Նա, մասնավորապես, գրել է.
«Նոր խոսեցի Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ:
Լարսում առաջացած խնդրով դիմել է Հյուսիսային Օսեթիայի իշխանություններին, մասնավորապես ԱԻՆ եւ առողջապահության նախարարություններ:
Առողջապահության նախարարն այցելել է խցանման մեջ հայտնված վարորդներին, քաղաքացիներին ապահովվել է սնունդ, տաք ջուր, դեղորայք եւ շուկայական գներով դիզվառելիք:
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատում է Վրաստանի ԱԻՆ եւ անցակետի իշխանությունների հետ, մինչեւ վաղը կեսօր ճանապարհը հաստատ փակ կլինի»։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



