Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի 5 թեկնածուները
SPORTԱնգլիական «Լիվերպուլի» հարձակվողներ, եգիպտացի Մոհամեդ Սալահն ու սենեգալցի Սադիո Մանեն BBC-ի վարկածով ընդգրկվել են Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում:
Մրցանակին հավակնում են նաեւ սենեգալցի Կալիդու Կուլիբալին («Նապոլի»), մարոկկացի Մեհդի Բենատիան («Յուվենտուս») եւ գանացի Տոմաս Պարտին («Աթլետիկո»): Քվեարկությունը կավարտի դեկտեմբերի 2-ին, իսկ հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 14-ին:
BBC-ն այս մրցանակը հանձնում է 1992 թվականից: Առաջին հաղթողն էր գանացի Աբեդի Պելեն, իսկ նախորդ տարի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մոհամեդ Սալահը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



