Ճամբարակ-Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհին պայմանագրային զինծառայող է վթարի ենթարկվել
SOCIETYԱյսօր՝ նոյեմբերի 19-ին, ժամը 03։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ, 21-ամյա Գուրգեն Զաքարյանը Ճամբարակ-Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհին իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գործելով՝ գլխիվայր շրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդ Գ. Զաքարյանը, նրա ուղևորներ՝ 27-ամյա Դավիթ Կիրակոսյանը, 15-ամյա Ռոբերտ Տոնոյանը, 16-ամյա Մելսիկ Նադարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն, իսկ 23-ամյա Արսեն Կարապետյանը տեղում մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Գ. Զաքարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



