Հայ մարմնամարզիկները մեկնում են Գերմանիա
SPORTՍպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը նոյեմբերի 20-ին կմեկնի Գերմանիայի Գոթբուս քաղաք, որտեղ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության այս տարվա վերջին` 8-րդ փուլի մրցմանը:
Հայաստանի թիմի կազմում հանդես կգան Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը (օղակների վարժություն) եւ Հարություն Մերդինյանը (նժույգի թափեր), փոխանցում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Մարմնամարզիկները մրցավայր կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Սպասարկող մրցավարների թվում կլինի Արթուր Գյուրջինյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



