Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Դենիզլի նահանգում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, փրկարարներին դեռևս չի հաջողվել գտնել ինքնաթիռի կործանման վայրը, այս մասին հաղորդում է CNN Turk-ը:
Նշվում է, որ ինքնաթիռի հետ կապը կորել է օդ բարձրանալուց 50 րոպե անց, որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայության և քաղաքացիական ավիացիայի միանգամից մի քանի փրկարարական ջոկատներ:
Ինքնաթիռի կործանման պատճառները նույնպես դեռևս հստակեցված չեն. այն կարող է ընկած լինել թե՛ եղանակային պայմանների, թե՛ տեխնիկական խնդրի պատճառով:
Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



