Վթարից 14 օր անց հիվանդանոցում մահացել է բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանը
SOCIETYԱյսօր առավոտյան, Հերացի թիվ 1 բժշակական կենտրոնում մահացել է Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ, 23-ամյա Վահագն Մարգարյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Վահագն Մարգարյանի ընկերներից: Լուրը հաստատեցին նաեւ հիվանդանոցից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 6–ին ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Աշտարակ ճանապարհի 4-րդ կ/մ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Օպել»-ի վարորդը եւ չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Այդ մեքենայի մեջ նաեւ Վահագն Մարգարյանն է եղել։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



