Մխիթարյանը վերադարձել է Լոնդոն
SPORTՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեր հավաքականի կազմում անցկացրած խաղերից հետո կրկին միացել է Լոնդոնի «Արսենալ»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը մարզվել է «զինագործերի» կազմում: «Արսենալ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 25-ին` արտագնա խաղում մրցելով «Բորնմուտ»-ի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին:
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետո «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է և ունի միայն 24 միավոր: Առաջատարը 32 միավորով «Մանչեսթեր Սիթի»-ն է: Նրան հերթականությամբ հաջորդում են «Լիվերպուլ»-ը (30 միավոր), «Չելսի»-ն (28 միավոր) և «Տոտենհեմ»-ը (27 միավոր):
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



