Թուրքիայում 74 զինծառայող հեղաշրջման փորձի մասին գործով դատապարտվել է ցմահ ազատազրկման
INTERNATIONAL NEWSԹուրքիայի դատարանը 74 զինծառայողի ցմահ ազատազրկման է դատապարտել՝ 2016-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով:
Ինչպես հայտում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, գործով անցնող ամբաստանյալները մեղադրվում են երկրի սահմանադրական կարգի բռնի տապալման և կանխամտածված սպանություններ գործելու մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի տարածքում դադարել է գործել 2016-ին պետական հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը:
Հիշեցնենք, որ հեղաշրջման անհաջող փորձի ժամանակ 240 մարդ է զոհվել, իսկ հեղաշրջման փորձը ճնշվել է մի քանի ժամում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



