Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ 5-7 տոկոս գնանկումից հետո
ECONOMICSՆավթի համաշխարհային գները չորեքշաբթի երեկոյան աճել են 2-3 տոկոսով՝ հաջորդելով նախօերին գրանցված 5-7 տոկոս գնանկմանը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ մեջբերելով աճուրդի տվյալները, հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը երեկոյան ժամերին աճել է 2.54 տոկոսով՝ կազմելով 64.12 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Միևնույն ժամանակ տեխասյան WTI ապարնքանիշի նավթը 3.64 տոկոսի գնաճ է գրանցել՝ մեկ բարելի գինը հասցնելով 55.38 դոլարի:
Հիշեցնենք, որ նախօրեին գրանցված նավթի համաշխարհային գների անկման պատճառը շուկայում նավթի ավելցուկի մտավախությունն էր, որը պայմանավորված է նավթի համաշխարհային արդյունահանման ծավալների աճով և նավթահումքի պահանջարկի աճի տեմպերի թուլացմամբ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



