Ուշիում ձորը գլորված բեռնատարի 19-ամյա վարորդը տեղում մահացել է
SOCIETYՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 1-ին՝ ժամը 07.34-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Ուշի գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպեր ատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 8-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԴԱՖ» մակնիշի AA084-B պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1996թ. ծնված Մ. Մ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից այգին (150 մ): Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



