Վայքի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
SOCIETYՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, նոյեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վայքի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100 մետր:
Ձյան առատ տեղումների պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



