Ուկրաինան քառակի կրճատել Է ռուսական գազի գնումները
INTERNATIONAL NEWSՈւկրաինան ընթացիկ տարվա նոյեմբերի սկզբից չորս անգամ կրճատել Է ռուսական գազի գնումները՝ օրական մինչեւ 10 միլիոն խորանարդ մետր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Գազպրոմ»-ի վարչության նախագահ Միլլերի խոսքով՝ դա տեղի Է ունեցել Ուկրաինայի բյուջեի պակասուրդի պատճառով: Ինչպես նշել Է բարձրաստիճան կառավարիչը, կանխավճարված գազը երկրին կբավականացնի ընդամենը չորս օր՝ մինչեւ նոյեմբերի 14-ը:
Միաժամանակ, Միլլերի խոսքով՝ Ուկրաինան նվազեցնում Է գազի գնումը եվրոպական ուղղությունից:
Նոյեմբերի 8-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել Էր, որ Ուկրաինայի կառավարությանը հաջողվել Է կայունացնել երկրի տնտեսական իրադրությունը, ինչպես նաեւ գազի մատակարարումների հարցում լիովին ազատվել Ռուսաստանից ունեցած կախվածությունից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



