Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել առողջարանից
SOCIETYԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել առողջարանից և վերականգնումը տանն է շարունակելու: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով դերասանի ընկերուհուն, հայտնել էին, որ Ջիգարխանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Դերասանը բուժման կուրս է անցել առողջարանում:
«Ընդհակառակը, Արմեն Բորիսովիչը դուրս է գրվել առողջարանից, նա տանն է, ապաքինվում է: Ես քիչ առաջ եմ զրուցել նրա հետ: Հաջորդ շաբաթվանից նա մտադիր է թատրոն այցելել և դիտել «Մոլիերի» պրեմիերան, որին նա այնքան երկար սպասել է», - ասել է Սողոմոնյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



