Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
SOCIETYՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին, Ջերմուկի, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը 100-150 մետր է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Planning your trip from a scratch: tips from IDBank
3
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
4
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market
5
Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers



