Yerevan, 20.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հղիության ապօրինի ընդհատումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով

SOCIETY

Past.am

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում տվյալներ ձեռք չեն բերվել՝ բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հղիության ապօրինի ընդհատումներ կատարելու վերաբերյալ,քրեական գործով վարույթը կարճվել է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2017 թվականի նոյեմբերին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ստացվել էր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ղեկավարության կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, բժշկական բարձրագույն կրթություն չունեցող՝ նույն հոսպիտալի արտահաստիքային կոնսուլտանտի կողմից հղիության ապօրինի ընդհատում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ զինվորական դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և 122-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը։ Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀԿԳ քննիչին, մշակվել է քննչական պլան, և բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ քննությունն ապահովելու նպատակով ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հարցաքննություններ, նշանակվել փորձաքննություններ, հարցումներ ուղարկվել համապատասխան իրավասու մարմիններին, կատարվել առգրավումներ։

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությունը, ի պատասխան ստացվող բազմաթիվ հարցումների՝ տեղեկացնում ենք, որ նախաքննության արդյունքում քրեական գործի հարուցման առիթ հանդիսացած նախնական տվյալները չեն հիմնավորվել։

Մասնավորապես՝ պարզվել է, որ հոսպիտալի արտահաստիքային կոնսուլտանտն իրականում ունի բարձրագույն բժշկական կրթություն։ Վերջինս 1974 թվականին ավարտել է Դաղստանի պետական բժշկական ինստիտուտը՝ բժշկական գործ մասնագիտությամբ, իսկ 1975թ.՝ Տամբով քաղաքի թիվ 3 հիվանդանոցի բազային ինտերնատուրան՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ, որից հետո նրան շնորհվել է բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգի որակավորում։1978 թվականից մասնագիտական գործունեություն է իրականացնում Երևանում. աշխատել է Երևան քաղաքի կլինիկական երկաթգծային հիվանդանոցում՝ որպես մանկաբարձ գինեկոլոգ։ Հետագայում կլինիկան վերակազմավորվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկայի զինվորական հոսպիտալ, որտեղ նա շարունակել է աշխատել մինչև 2005 թվականի հունվարը, ապա ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի հրամանով նշանակվել նույն հոսպիտալում՝ որպես արտահաստիքային կոնսուլտանտ: ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված գրության համաձայն՝ բժշկուհին ունեցել է ՀՀ-ում բժշկական մասնագիտացված գործունեություն իրականացնելու լիցենզիա և իրավասու եղել իրականացնել ինքնուրույն գինեկոլոգիական գործունեություն, այդ թվում՝ կատարել հղիության արհեստական ընդհատումներ։ Հոսպիտալում կոնսուլտանտի կողմից կատարված հղիության արհեստական ընդհատումները եղել են թույլատրելի, դրանցից յուրաքանչյուրը չի ունեցել հակացուցումներ և հղիության ընդհատումներից հետո չեն եղել բացասական հետևանքներ։

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարչությունում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ դատախազը որոշում է կայացրել՝ արտահաստիքային կոնսուլտանտի և զորամասի կարգավիճակ ունեցող հոսպիտալի հրամանատարության նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով և քրեական գործով վարույթը կարճել։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service