«Ռեալը» ձմռանը ջանք չի խնայի Ազարին եւ Կավանիին ձեռք բերելու համար
SPORTՄադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ջանք չի խնայի Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին եւ ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին ձեռք բերելու համար, հաղորդում է Don Balon-ը:
Ազարը հրաժարվում է նոր պայմանագիր կնքել անգլիական ակումբի եւ ցանկանում է տեղափոխվել Արքայական ակումբ: 27-ամյա խաղացողի տրանսֆերը գնահատվում է 100 միլիոն եվրո: Գինը կարող է նվազել, եթե «Ռեալը» գործարքում ներառի Ասենսիոյին կամ մեկ այլ խաղացողի:
Էդինսոն Կավանին չի ցանկանում մնալ ՊՍԺ-ում, քանի որ լարված հարաբերություններ ունի բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ եւ տանուլ է տալիս մրցակցությունը նրան ու ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին: 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 60 միլիոն եվրո:
1
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
2
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July



