Վաղվանից ակտիվորեն մասնակցելու եմ քարոզարշավին. Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «Իմ քայլի» հանդիպումների գրաֆիկը
POLITICS«Վաղը մեկնարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, և ես իհարկե վաղվանից ակտիվորեն մասնակցելու եմ քարոզարշավին»: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը և հրապարակեց իրենց հանդիպումների վաղվա գրաֆիկը:
«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները վաղը ժամը 11.00-ին լինելու են Թալինի համայնքապետարանի հարակից հրապարակում, 13.30՝ Մարալիկի համայնքապետարանի հարակից հրապարակում, 15.00՝ Արթիկի կենտրոնական հրապարակում, 17.00-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում: Փաշինյանը ակնկալում է հանդիպումներ «բարձր և հաղթական տրամադրությամբ». նա նաև հայտնեց, որ մյուս օրերի գրաֆիկները ևս ինքը նախապես կհրապարակի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



