Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Հակոբ Արշակյանը ծանոթացել է Երևան-Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհի նորոգման աշխատանքներին

SOCIETY

Past.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը աշխատանքային շրջայց է կատարել Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ավտոճանապարհի այն հատվածներ, որտեղ  ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի հանձնարարականով նախարարությանը տրամադրված լրացուցիչ միջոցների հաշվին նորոգման աշխատանքներ են կատարվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Հակոբ Արշակյանի առաջին կանգառը Երևան-Սևան մայրուղու 32.6-րդ կմ-ում էր, որտեղից սկսած՝ առանձին հատվածներով, ճանապարհի միջին նորոգում է կատարվել։

«Շինարարության պատասխանատուները, ներկայացնելով կատարված աշխատանքները, նշեցին, որ որակական առումով դրանք համապատասխանում են սահմանված բոլոր չափորոշիչներին։ Այդ են փաստում նաև լազերային հարթաչափով արված ստուգաչափումներն ու ասֆալտի հանուկների փորձանմուշները, որոնք կատարվել են «Հայավտոճան»-ի լաբորատոր հետազոտության և ճանապարհի հարթությունը ստուգող ժամանակակից սարքավորումների միջոցով։

Հակոբ Արշակյանը շինարարության պատասխանատուների հետ քննարկեց նաև արագընթաց մայրուղիներում երթևեկության անվտանգությունը բարձրացնելու հնարավորությունները։

Մայրուղու 64-67-րդ կմ հատվածում կատարված միջին նորոգման աշխատանքների որակը ևս գոհացուցիչ էր։ Այստեղ ևս հարթության և հանուկի ցուցիչները նախատեսվածի սահմանում էին։

Այցի ընթացքում նախարարի պաշտոնակատարը հատուկ ուշադրություն դարձրեց նաև ճանապարհների մաքրությանը, ճանապարհային նշանների, անդրադարձիչների առկայությանը, մետաղական արգելափակոցների որակին և ամրությանը։

Վերջին շրջանում հատկապես ճանապարհամերձ հատվածներում ճանշինների կողմից մաքրման լայնածավալ աշխատանքներ են կատարվել։ Բացի աղբից՝ պատշաճ ջրահեռացում ապահովելու համար մաքրվել են նաև արգելափակոցների շրջակայքի և ճանապարհների միջանկյալ հատվածներում կուտակված հողը, կտրատվել են ճանապարհների տեսանելիությանը խանգարող թփերն ու ճյուղերը, լրացուցիչ տեղադրվել են ճանապարհային նշաններ։

Հաջորդ կանգառը Գեղարքունիքի մարզի Գագարին համայնք տանող ճանապարհին գտնվող կամրջի հատվածում էր, որտեղ ջրահեռացման բացակայության պատճառով քանդվել էր կամրջին կից հենապատը։ Շինարարների կողմից այստեղ մեծածավալ աշխատանքներ են կատարվել, կատարվել է լիցք, հետագա վթարներից խուսափելու համար կառուցվում է ջրահեռացման նոր համակարգ։

Հակոբ Արշակյանը կանգառ կատարեց նաև Դիլիջանում, որտեղ դեպի Իջևան ձգվող ճանապարհի սկզբնամասում ջրահեռացման խողովակի վթարի պատճառով մեծ փոս էր առաջացել, ինչը խանգարում էր բնականոն երթևեկությանը։

Ճանապարհաշինարարների ուժերով  խնդրին ժամանակավոր լուծում է տրվել, մինչև հաջորդ տարի կկատարվեն հիմնանորոգման աշխատանքներ։

Հաջորդը Հաղարծին-Հովք 7,4 կմ երկարությամբ նորոգվող ճանապարհահատվածն էր, որտեղ, անձրևոտ եղանակով պայմանավորված, աշխատանքները դանդաղել էին։ Սակայն վերջին օրերի բարենպաստ եղանակը հնարավորություն էր տվել լայն թափով շարունակելու նորոգման աշխատանքները։ Շինարարները նախարարի պաշտոնակատարին հավաստիացրին, որ կհասցնեն սահմանված ժամկետում ավարտել աշխատանքը։

Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ Հակոբ Արշակյանը նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է կատարված աշխատանքներից»:

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome