Միջազգային կոալիցիան ավիահարված է հասցրել Դեր Զորի բնակելի թաղամասի ուղղությամբ. մեկ ընտանիքից 14 մարդ է զոհվել
SOCIETYԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգի Էշ-Շաֆ բնակավայրի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալությանը, ավիահարվածի հետևանքով առնվազն 14 խաղաղ բնակիչ է մահացել:
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ բոլոր զոհվածները մեկ ընտանիքի անդամներ են եղել:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Դեր Զորի տարբեր գյուղերում և քաղաքներում մի շարք ավիահարվածներ են իրականացվել, որոնց հետևանքով տասնյակ քաղաքացիներ են զոհվել:
Նշենք, որ Հալեպում ահաբեկչական խմբավորումներն այսօր քիմիական հարձակում են իրականացրել, որի հետևանքով 107 մարդ շնչահեղձությամբ տեղափոխվել էր հիվանդանոց:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



