ԱՄՆ-ի Օհայո նահանգում գործարարները կարող են հարկերը բիթքոինով վճարել
INTERNATIONAL NEWSԵրկուշաբթիից սկսած ԱՄՆ-ի Օհայո նահանգում բոլոր ձեռնարկատերերը կկարողանան իրենց հարկերը բիթքոինով վճարել: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ընկերությունները, ովքեր ցանկանում են մասնակցել այս ծրագրին, պարզապես պետք է մտնեն OhioCrypto.com կայքը, գրանցվեն եւ վճարեն այն ամենը, ինչ ուզում են՝ սկսած ծխախոտի վաճառքի հարկերից եւ ավարտած աշխատողների համար հարկերի վճարումից:
Այսպիսով ԱՄՆ-ն աշխարհում կդառնա առաջին երկիրը, որը բիթքոինը որպես պաշտոնական արժույթ է ընդունել:
Նահանգի գանձապետ Ջոշ Մանդելը հայտարարել է, որ ծրագիրը ազդանշան է, որ պետությունը մտադիր է տեխնոլոգիաների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



