Ավտովթար Երևանի Սարալանջի պողոտայում. կան տուժածներ
SOCIETYՆոյեմբերի 26-ին` ժամը 16:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Alteza» (վարորդը՝ Ա. Ա.) և «Kia Sorento» մակնիշերի (վարորդի տվյալները պարզ չեն) ավտոմեքենաները. «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



