Չելյաբինսկում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել՝ ուղևորուհուն հոգեբուժարան տեղափոխելու համար
INTERNATIONAL NEWSԻրկուտսկ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն ուրբաթ օրը՝ հունիսի 19-ի առավոտյան, արտակարգ վայրէջք է կատարել Չեյլաբինսկում՝ ուղևորներից մեկի հոգեկան խանգարման պատճառով: Այդ մասին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության Ուրալի շրջանային վարչության մամուլի ծառայությունը, գրում է gazeta.ru-ն:
«1988 թվականին ծնված ուղևորուհիներից մեկն իրեն վատ է զգացել: Աղջիկը սկսել է քայլել ինքնաթիռի սրահով, ուղևորների վրա ջուր լցնել և երգեր երգել»,- բացատրել են մամուլի ծառայությունում:
Չնախատեսված վայրէջքից հետո աղջկան տարել են օդանավակայանի բուժկետ: Դրանից հետո ուղևորուհուն տարել են հոգեբուժական հիվանդանոց:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



