ԱՄՆ-ը մտադիր է դիտակետեր տեղակայել Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Թուրքիայի հետ սահմանին
SOCIETYՄիացյալ Նահանգները դիտորդական կետեր կտեղակայի Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ ասել է միջազգային ռազմական կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Շոն Ռայանը:
«ԱՄՆ ուժերը դիտորդական կետեր են ստեղծում Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում, որպեսզի փակեն ԻՊ-ի ահաբեկիչների՝ Թուրքիա փախչելու ուղիները: Այդ դիտակետերը հավելյալ թափանցիկություն կհաղորդեն և թույլ կտան ավելի լավ պաշտպանել Թուրքիան ԻՊ-ի ահաբեկչական տարրերից», - ասել է ամերիկացի գեներալը:
Ռայանի խոսքով՝ Թուրքիային տեղյակ են պահել կատարվող գործողությունների մասին: Գեներալը նշել է, որ իրենք դեռ հարմար վայր են փնտրում: Նա չի հստակեցրել նախատեսված դիտակետերի քանակը՝ հաշվի առնելով արշավի անվտանգությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



