«Աթլետիկոն» պատրաստ է բանակցություններ սկսել Կոստայի տրանսֆերի հարցով
SPORTՄադրիդի «Աթլետիկոն» պատրաստ է հրաժարվել թիմի հարձակվող Դիեգո Կոստայի ծառայություններից և նույնիսկ բարձրացրել է նրա տրանսֆերային արժեքը:
Ինչպես տեղեկացնում է Mundodeportivo-ն, 30-ամյա խաղացողի համար առաջարկ է արել չինական «Դալյան Իֆանը», որտեղ խաղում է ֆուտբոլիստի նախկին թիմակից Յանիկ Կարասկոն: «Աթլետիկոն» պատասխանել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել, եթե խաղացողի համար առաջարկեն 75 մլն եվրո:Այդքան է Կոստայի արժեքը նաև մյուս ակումբների համար:
Հավելենք, որ հարձակվողի հրաժարագինը կազմում է 200 մլն եվրո:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



