Պատռել են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուի պաստառները (ֆոտո)
SOCIETY«Իմ քայլը» դաշինքի կողմից Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սոս Ավետիսյանն ահազանգում է, որ հանվել կամ վնասվել են իր նախընտրական պաստառները:
Այս առնչությամբ, Facebook-ի իր էջում նա գրել է.
«Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը, երբ ես և թիմի անդամները հայտնաբերեցինք, որ իմ նախընտրական պաստառները, որոնք փակցված էին օրենքով սահմանված և թույլատրելի վայրերում, այլևս չկան կամ էլ պատռված են։
Ժպտում եմ, որ արդեն երկրորդ օրը իմ պաստառները նման հետաքրքրության են արժանացել:
Ի դեպ, ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ «Պաստառների պատռում» օպերացիան իրականացվել է անչափահասների ներգրավմամբ։
Վաղն առավոտյան այս մասին Արարատ քաղաքի ոստիկանության բաժանմունքը կստանա հաղորդագրություն»:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



