Իրանի գերագույն ղեկավարն անհրաժեշտ Է համարել մեծացնել բանակի ներուժը
INTERNATIONAL NEWSԻրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է երկրի զորքերի պատրաստվածությունն ու ներուժը մեծացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի «թշնամիները չհամարձակվեն սպառնալ» Իրանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեծացրեք ձեր հնարավորություններն ու պատրաստվածությունը, որպեսզի թշնամիները նույնիսկ չհամարձակվեն սպառնալ այս մեծ ազգին»,- հայտարարել Է Խամենեին, որը Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն Է, երկրի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարական կազմի հետ կայացած հանդիպման ժամանակ: Խամենեին նշել Է, որ երկրի զինված ուժերի մարտունակության ամրապնդումը զսպող գործոն Է եւ «վախի մեջ Է գցում թշնամիներին», հավելելով, որ Իրանը մտադիր չԷ որեւԷ մեկի դեմ պատերազմ սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



