Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Սառույցը տեղից շարժվեց կամ՝ «Յունիգրաֆ–Իքս»–ի տխրահռչակ փորձն այլևս չի լինելու. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին քաղաքացիների շրջանում կա մտահոգություն՝ կապված թափառող շների քանակի ավելացման, ինչպես նաև հարձակումների հետ: «Դինգո թիմի» համակարգող Գոհար Մանուշյանի հետ զրուցել ենք թե՛ քաղաքացիների մտահոգությունների, ու թե՛ նաև այն ճիշտ ուղղության, որով պետք է առաջնորդվել ոլորտում առկա խնդիրները լուծելու համար: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծել է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով «Յունիգրաֆ–Իքս» ՍՊԸ–ի հետ կնքված պայմանագիրը: Տարիներ շարունակ կենդանապաշտպան հ/կ–ները բազմիցս բարձրաձայնել են այդ ընկերության, մեղմ ասած, ոչ բարեխիղճ գործունեության մասին: Նման բազմաթիվ հայտարարություններով է հանդես եկել նաև «Դինգո թիմը»:
 
Գոհար Մանուշյանի խոսքով՝ այսուհետ պետք է լինի միմիայն մասսայական ստերջացում: «Հունվարից արդեն պետք է ՀՈԱԿ լինի (համայնքային ոչ առևտրային կազմակերպություն): Սա նշանակում է, որ այլևս ոչ մի շահույթ հետապնդող կազմակերպություն չի կարող որևէ մասնակցություն ունենալ՝ ամբողջը լինելու է հանրային վերահսկողության տակ: Արվելու են մասսայական ստերջացումներ, կատաղության դեմ պատվաստումներ, ճիճվաթափ, լվաթափ: Հիվանդություններ ունեցող կենդանիներն արդեն հ/կ–ների միջոցով բուժումներ են ստանալու, ագրեսիվների հետ աշխատելու են հատուկ վարժեցնողներ, որպեսզի հասկանանք՝ ի՞նչ խնդիր է: «Յունիգրաֆ– Իքս»–ի տխրահռչակ փորձն այլևս չի լինելու, լինելու է արտասահմանյան փորձը, որի կարևոր կետերից մեկը միմիայն մասսայական ստերջացումն է»,–«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մունուշյանը՝ հույս հայտնելով, որ մարզերում ևս ինչ–որ փոփոխություններ կլինեն այս առումով:
 
Իսկ թե ինչի՞ արդյունքում է տխրահռչակ փորձը բացառվելու, Գ. Մանուշյանը նշեց. «Սկսենք այնտեղից, որ մեր նոր քաղաքապետի շնորհիվ է, որ սառույցը տեղից շարժվեց: Նա շատ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և շատ տեղեկացված է, թե ինչ է կատարվել նախկինում և ինչ պետք է կատարվի հետո: Նաև արտասահմանյան փորձն է ամբողջովին ուսումնասիրել: Այս ընթացքում հ/կ–ների ներկայացուցիչների հետ էլ են հանդիպումներ եղել»:
 
Մեր զրուցակիցը շեշտեց, որ շատ կարևոր է նաև հանրային վերահսկողությունը. «Լինելու է ՀՈԱԿ– հ/կ–ներ սերտ համագործակցություն: Կենդանապաշտպան կազմակերպություններն առաջին բուժօգնության և մնացած այլ հարցերում միմիայն օգնելու են, որ ամեն ինչ ճիշտ ստացվի»:
 
Ինչ վերաբերում է շների գլխաքանակի ավելացման և ոհմակների խնդրին, Գ. Մանուշյանը շեշտեց. «Այդ ամենը «Յունիգրաֆ– իքս»–ի՝ տարիներ շարունակ առկա գործունեության ադյունքն է. տարիներ շարունակ միայն փող է լափել և ստերջացումներ չի արել»: Նա ընդգծեց, որ վերոնշյալ փոփոխությունների ու դրան հետևող ճիշտ աշխատանքի շնորհիվ ոհմակային կուտակումները կսկսեն վերանալ:
 
Ինչ վերաբերում է շների հարձակումներին, նա ընդգծեց, որ դրանք պատահական չեն: «Ոչ մի շուն ուղղակիորեն չի հարձակվի: Այսինքն՝ պետք է լինի բավականին լուրջ պրովոկացիա: Բացի այդ, կան մարդիկ, որոնք շատ են վախենում, ինչի հետևանքով արտադրվում է ադրենալին, որին շները կարող են ռեակցիա տալ: Բայց եթե ոհմակները հստակ աշխատանքների արդյունքում ցրվեն, մեկ կամ երկու շնով երբեք նման վարք ցույց չեն տա, որովհետև նրանք այդ ժամանակ ավելի հանգիստ վիճակում են գտնվում: Բացի այդ աշխատանքներից, բնակչության հետ ևս աշխատանքներ ենք տանելու: Պետք է աշխատանք տանել թե՛ կենդանիների հետ վատ վերաբերվող մարդկանց, թե՛ վախեցողների և թե՛ սիրողների հետ, որ մարդիկ հասկանան, թե ինչպե՞ս պետք է վարվել կենդանիների հետ»,–ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հարցը մեծ հաշվով միայն մասսայական ստերջացման մեջ չէ:
 
«Կարևոր է նաև բնակչության հետ բացատրական, ուսուցողական աշխատանքը: Այդ առումով արդեն երկար տարիներ մեծ աշխատանք է կատարում «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական ընկերությունը: Պետք է աշխատենք նաև այն ուղղությամբ, որ դպրոցներում այդ բաց դասերն ավելի շատանան»,–ասաց նա:
 
Որպես արտասահմանյան փորձի օրինակ, Գ. Մանուշյանը նշեց Վրաստանը, ուր փողոցի բոլոր շները պատվաստված են, ստերջացված և հաշվառված: 
 
«Դինգո թիմի» համակարգողը, այնուամենայնիվ, վերջնական և լիարժեք արդյունքի համար կարևորեց կենդանիների պաշտպանության մասին օրենքի անհրաժեշտությունը. «Տարիներ շարունակ մենք պայքարել ենք այդ օրենքի ընդունման համար: Հիմա արդեն հույս ունենք, որ 2019թ. վերջապես ինչ– որ փոփոխություն կլինի, որովհետև եթե օրենք չլինի, կրկին շատ դժվար է լինելու: Օրենքի բացակայության պատճառով շատ ու շատ խնդիրներ են առաջանում: Անօթևան կենդանիների մեծ մասը տան կենդանիներ են եղել կամ ձագեր, որոնք դուրս են արվել տնից: Եթե օրենքը լինի, կկարողանանք կարգավորել թե՛ կենդանիների գլխաքանակի, թե՛ ստերջացումների և թե՛ նշված բոլոր խնդիրները»:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome