ԱՄՆ-ում կորած հասկին տուն է վերադարձել անհետանալուց 18 ամիս անց (տեսանյութ)
INTERNATIONAL NEWSՍինատրա անունով հասկին Նյու Յորքում անհետանալուց 18 ամիս անց գտնվել է Ֆլորիդայում: Ընտանիքի մոտ վերադարձած շան արտասովոր արկածները ներկայացնում է BBC News-ը:
Բրուքլինյան տնից շունն անհետացել էր 2017-ին: Նոյեմբերին կենդանուն գտել են 1770 կմ հեռավորության վրա:
Ինչպես նշվում է, շան պարանոցին միկրոչիպ է եղել կապված, սակայն հեռախոսահամարը ճիշտ նշված չի եղել: Սինատրայի տիրոջը գտնել հաջողվել է սոցցանցի օգնությամբ:
Շան վերադարձն է՛լ ավելի հուզիչ էր տերերի համար, քանի որ կենդանուն որպես նվեր էր ստացել իրենց 14-ամյա դուստրը, որը կենդանու անհետանալուց կարճ ժամանակ առաջ հրաձգության զոհ էր դարձել:
Ընտանիքի հայրը նշել է, որ իրենց համար ուրախալի է շան վերադարձը, և որ այն նույնպես իրենց ընտանիքի անդամն է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



