Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Հունվարին կարտոֆիլի 1 կիլոգրամի արժեքը կարող է հասնել 350 դրամի. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ մի քանի ամիս առաջ մասնագետներն ահազանգում էին, որ կարտոֆիլի գները ձմռան ընթացքում կբարձրանան, բայց դրան ոլորտի պատասխանատուներն այդպես էլ չարձագանքեցին: Ու չնայած, կարելի է խորհուրդ տալ կարտոֆիլի փոխարեն, օրինակ, բրինձ կամ մակարոն ուտել, բայց հավատացեք, որ դրանից ոլորտի խնդիրները չեն լուծվի: Օրերս գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսներին հորդորել է լոլիկի հարավամերիկյան ցեցի (Tuta absoluta) մեծ տարածումը, զարգացումը և դրա հետևանքով մորմազգի մշակաբույսերի՝ լոլիկի, սմբուկի, տաքդեղի, կարտոֆիլի և այլ տեսակների ցանքերին հասցված վնասը չեզոքացնել ընթացիկ տարվա աշնան– ձմռան ամիսներին որոշակի միջոցառումներ իրականացնելու միջոցով, սակայն պարզվում է՝ դրանով, ինչպես ասում են, ո՛չ սայլը տեղից կշարժվի, ո՛չ էլ վտանգը կչեզոքանա:

Գյուղնախարարության մասնագետները ֆերմերներին խորհուրդ են տալիս աշնանը՝ բերքահավաքից հետո, հավաքել և ոչնչացնել կամ առնվազն 50 սմ խորությամբ հորել մորմազգի մշակաբույսերի կանաչ զանգվածը, ուշ աշնանը կատարել հողի խորը վար, իսկ ձմռանը՝ հունվարին, երբ հողը սառած է, կատարել կրկնավար, որի արդյունքում վարելաշերտի ստորին հատվածում պատսպարված վնասատուներն ու հիվանդությունների հարուցիչները, տեղափոխվելով հողի մակերես, կոչնչանան: Նախարարությունը խոստանում է նաև հետագայում այլ արժեքավոր խորհուրդներ էլ տալ գյուղատնտեսներին, բայց մոռանում են, որ, օրինակ, սառած հողը խորը վարել պարզապես հնարավոր չէ:

Այս տարվա սեպտեմբերին «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը ահազանգել էր, որ տարեվերջին հանրապետությունում կարտոֆիլի դեֆիցիտ կլինի: Եվ, փաստորեն, այդպես էլ եղավ: Արդեն մի քանի օր է՝ կարտոֆիլի գնի թռիչքային աճ է գրանցվել: Դրա պատճառն, ըստ Բերբերյանի, նույնն է՝ բնագավառը գտնվում է բարձիթողի վիճակում, և այն շտկելու որևէ քայլ այդպես էլ չի իրականացվում: Ինչ վերաբերում է գյուղնախարարության կողմից ցեցի դեմ պայքարելու խորհուրդներին, մասնագետն այն պարզապես ծիծաղելի է համարում: 

«Դրանով նախարարությունը փորձում է ողջ պատասխանատվությունը գցել ֆերմերների վրա: Իսկ նախարարության երիտասարդները գիտե՞ն, որ հնարավոր չէ սառած հողը կրկնավար անել: Իրենց առաջարկածը պայքար չի, և մենք այդ ձևով հաջողության չենք հասնի: Վերջին 3–4 նախարարները պատահական մարդիկ են, որի պատճառով էլ բնագավառում բարձիթողի վիճակ է: Այս ընթացքում կարտոֆիլի ցանքատարածքները պակասել են 3500 հեկտարով, այսինքն՝ 15 %–ով: Երբ գարնանը մենք դիմեցինք նախարարությանը, որ կարտոֆիլի սերմացուն պակասություն է անելու և խնդրեցինք ֆերմերներին օգնել՝ անտոկոս վարկեր տրամադրել տնկանյութ ձեռք բերելու համար, կառավարությունը չընդառաջեց: Փոխարենը անորակ գարի բերեցին, ինչը մնաց պահեստներում, մի մասը փչացավ, մի մասը մկները կերան, պետությանը հասցվեց 240 միլիոն դրամի վնաս: Բայց դրա համար ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց կամ չդատվեց: Այդ գարին մինչև հիմա պահեստներում է, իսկ քանի որ կարտոֆիլի սերմացուի պահանջն այդպես էլ չբավարարվեց, բնական է, որ ցանքատարածությունները պետք է պակասեին և բերքն էլ քիչ լիներ»,– ասաց Հ. Բերբերյանը:

Այս ամենին գումարվել են նաև եղանակային անբարենպաստ պայմանները, և հիմա ունենք այն, ինչ ունենք: Պարզ հաշվարկներով 3 մլն ազգաբնակչություն ունեցող երկրում կարտոֆիլի միջին պահանջարկը 450 հազար տոննա է: Դրանից մոտ 120 հազարը հաջորդ տարվա տնկանյութն է, իսկ մնացածը սպառում է ժողովուրդը: Վարկածը, թե ֆերմերները կարտոֆիլը շուկա չեն հանում, որպեսզի ձմռան ամիսներին ավելի թանկ գնով իրացնեն, Բերբերյանը լուրջ չի համարում, քանի որ այն պահեստներում պահելն ավելի թանկ հաճույք է:

«Գյուղացիներն այս ընթացքում գումարներ են փնտրում, որ իրենց վարկերը փակեն: Ուստի հիմնականում ավելի շահագրգռված են ստացված բերքն արագ վաճառել: Բացի այդ, երկարատև պահպանելու ընթացքում ֆերմերները կորուստներ են ունենում: Եվ ես չեմ կարծում, որ կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող ֆերմերներն այսօր նստած սպասում են, թե երբ է կարտոֆիլը թանկանալու, որ վաճառեն: Ընդհակառակը՝ գյուղացուն ձեռնտու է, որ հենց դաշտից վաճառի, ոչ թե հավելյալ գումարներ ծախսի, որ հետագայում այն ավելի թանկ վաճառի»,– ասաց Հ. Բերբերյանը:

Կազմակերպության ղեկավարը նշեց նաև, որ գյուղատնտեսությունն արտադրություն է բաց երկնքի տակ: Այն բավականին բարդ ու բազմաճյուղ ոլորտ է, ուստի դրանով պետք է հետևողականորեն զբաղվել: Ոլորտին մատների արանքով նայելը, ըստ Բերբերյանի, առնվազն, անբարոյականություն է: Ինչ վերաբերում է կարտոֆիլի գնաճին, ապա Բերբերյանի կանխատեսումներով, հունվարին 1 կիլոգրամի արժեքը կհասնի 350 դրամի: Եվ, որպեսզի հաջորդ տարի էլ նման խնդիրներ չլինեն, պետք է այսօրվանից պատրաստվել, մինչդեռ ոլորտի պատասխանատուներն այս ուղղությամբ ոչինչ էլ չեն ձեռնարկում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends