Քաբուլում պայթյուն է որոտացել բրիտանական ընկերության բազայի մոտ. կան զոհեր և վիրավորներ
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում չորեքշաբթի տեղի ունեցած հարձակման հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել, 19-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը:
Ինչպես նշվում է, գրոհայինները հարձակվել են անվտանգության ծառայություն մատուցող բրիտանական G4S ընկերության բազայի վրա, որը տեղակայված է մայրաքաղաքի արևելյան հատվածում՝ օդանավակայանի հարևանությամբ:
Պայթուցիկներով լի մեքենան պայթեցվել է բազայի մուտքի մոտ: Աֆղանստանի ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ մի շարք զինված անձինք ականապատ մեքենայի պայթյունից անմիջապես հետո ներխուժել են G4S համալիրի տարածք:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



