Առաջիկա օրերին սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
SOCIETYՀանրապետության տարածքում նոյեմբերի 29-ի ցերեկը, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 29-ի ցերեկը, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



