«Լիվերպուլը» հակառեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում
SPORTԱնգլիական «Լիվերպուլը», Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում 1:2 հաշվով պարտվելով ֆրանսիական ՊՍԺ-ին, սահմանել է հակառեկորդ, հաղորդում է Opta-ն:
Պատմության մեջ առաջին անգամ «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում պարտվում է բոլոր՝ 3 արտագնա խաղերում: Ավելի վաղ անգլիական ակումբը հյուրընկալվելիս պարտվել էր իտալական «Նապոլիին» (0:1) ու սերբական «Ցրվենա Զվեզդային» (0:2):
Հիշեցնենք, որ C խմբի 5-րդ տուրից հետո «Նապոլին» ունի 9 միավոր, ՊՍԺ-ն՝ 8, «Լիվերպուլը»՝ 6, իսկ «Ցրվենա Զվեզդան»՝ 4: Խմբային փուլի վերջին տուրում «Լիվերպուլը» կընդունի «Նապոլիին», իսկ ՊՍԺ-ն կհյուրընկալվի «Ցրվենա Զվեզդային»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



