Նորվեգիայում նախկին նախարարին մեղադրում են երեք փախստականի նկատմամբ սեռական ոտնձգության համար
INTERNATIONAL NEWSՆորվեգիայի դատախազությունը ձկնարդյունաբերության նախկին նախարար Սվեյն Լյուդվիգսենին (2001-2005) մեղադրում է երկրում ապաստանած մի քանի փախստականների նկատմամբ սեռական ոտնձգության համար, գրում է The Guardian-ը:
Հաղորդվում է, որ 2011թ.-ից սկսած Լյուդվիգսենը Թրոմսո նահանգի ղեկավար եղած ժամանակ 3 փախստականի սեռական բնույթի ծառայության դիմաց ապաստան է առաջարկել: Նշվում է, որ տուժածները 72-ամյա Լյուդվիգսենից զգալիորեն երիտասարդ են եղել, ընդ որում՝ նրանցից մեկը թեթև աստիճանի հոգեկան հաշմանդամություն է ունեցել:
Հետաքննությունը ցույց է տվել, որ սեռական բնույթի գործողությունները կատարվել են 2011-2017թթ.՝ նախարարի տանը, հյուրանոցի համարներում, կառավարական գրասենյակներում:
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



