Ի՞նչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդականը. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վարչապետի նորանշանակ խորհրդական Եղիշե Կիրակոսյանը հայտարարագրել է հողամաս, առանձնատուն, ավտոտնակ, ինչպես նաև «TOYOTA CAMRY 2.4» մակնիշի ավտոմեքենա:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 84 602 ՀՀ դրամ և 21 ԱՄՆ դոլար:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 2 818 045 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է երեք աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 944 400 ՀՀ դրամ, 279 325 ՀՀ դրամ, 1 594 320 ՀՀ դրամ: Ե. Կիրակոսյանը հայտարարագրել է նաև 1239 ԱՄՆ դոլար եկամուտ, որը ևս գոյացել է աշխատավարձից: Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները ենթաբաժնում էլ նշված է 6666 ԱՄՆ դոլար եկամտի մասին:
Կիրակոսյանը 2008–2012 թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնականը, 2012–2014 թթ. արդարադատության նախարարի տեղակալը: 2015–2017 թթ. աշխատել է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամում, 2018 թ. սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում