Բրազիլիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա
INTERNATIONAL NEWSԲրազիլիայի Սան Պաուլո քաղաքի հյուսիսում մասնավոր փոքր ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա, որի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Սան Պաուլոյի փրկարար ծառայությունը:
Ըստ տեղեկությունների՝ միջադեպի հետևանքով ևս 12 մարդ վիրավորվել է: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Նոյեմբերի 26-ին չորս մարդ էր զոհվել Բրազիլիայի արևելքում երկշարժիչ ինքնաթիռի վթարի հետևանքով: Բելու Օրիզոնտիից թռնող ինքնաթիռը կործանվել էր Ժեկիտայի քաղաքում՝ վայրէջքի պահին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



