94 տարեկանում մահացել է Ջորջ Բուշ ավագը
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգներում 94 տարեկանում մահացել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել նրա գրասենյակը:
Բուշը մահացել է նոյեմբերի 30-ին: Նրա ներկայացուցիչները հայտարարության մեջ գրել են, որ Բուշ ավագի հոգեհանգստի և թաղման մասին կհայտարարվի ավելի ուշ:
Կյանքի վերջին տարիներին Բուշ ավագը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ և ստիպված էր տեղաշարժվել անվասայլակով:
Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշի կինը՝ Բարբարա Պիրսը մահացել էր 2018 թվականի ապրիլին:
Նրա ավագ որդին՝ Ջորջ Բուշ կրտսերը ԱՄՆ 43-րդ նախագահն էր:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



