Վրաստանում մարիխուանայի օգտագործումը սահմանափակվել է
INTERNATIONAL NEWSՎրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է երկրում մարիխուանայի օգտագործումը կարգավորող օրինագիծը, հայտնում է newsgeorgia.ge-ն:
Մարիխուանա օգտագործել կարելի է միայն անձնական տարածքում, որը, ի դեպ, ձեռնարկատիրական գործունեության վայր չի հանդիսանա: Հանրային վայրերում, տրանսպորտում, կրթական հաստատություններում այն օգտագործողին սպառնում է 800-ից 2000 լարիի (300-750 դոլար) չափով տուգանք:
Մարիխուանայի օգտագործումն արգելված է 21 տարին չլրացած անձանց: Այն խախտող անձինք կտուգանվեն 500-ից 1500 լարիով (190-560 դոլար):
Աշխատավայրում մարիխուանայի օգտագործման համար նախատեսված է 1000-1500 լարիի չափով տուգանք (375-560 դոլար):
Օրինագիծը մշակել է երկրի ՆԳ նախարարությունը՝ սեպտեմբերին՝ կառավարության նախաձեռնությամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



